Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Քաղաքականություն

16.09.2026 | 15:35

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիայի ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում այդ երկրի դեսպան Անդրեա Բարբարա Բումանին։ Հանդիպմանը քննարկվել են հայ-շվեյցարական համագործակցության զարգացումն ու շվեյցարական փորձի կիրառման հնարավորությունները՝ անտառային տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների և մասնակցային կառավարման ոլորտներում։

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բումանին։

Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Շվեյցարիայի ժողովրդին ու ղեկավարությանը՝ հղելով իր բարեմաղթանքները։

Դեսպան Անդրեա Բարբարա Բումանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին։

Կարևորվել են անտառային տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մասնակցային կառավարման և այլ ոլորտներում շվեյցարական լավագույն փորձի փոխանակման ու կիրառման հնարավորությունները»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment