Աշխատանքի և բարեկեցության նախարարը մասնակցել է աշխատանքի ամենամյա տոնավաճառին․ ներկայացվել են 70-ից ավելի գործատուների թափուր հաստիքներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին։

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը շրջայց է կատարել տոնավաճառի տաղավարներով, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող անձանց հետ։ Աշխատանքի տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցել է նաև Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը․ տաղավարում ներկայացվել են զբաղվածության պետական ծրագրերը, մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստումների հնարավորությունները, e-work.am հարթակի միջոցով աշխատանք փնտրելու և առաջարկելու գործիքները։

 Տոնավաճառին մասնակցել են ավելի քան 5000 քաղաքացիներ, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալ պետական և մասնավոր ոլորտը ներկայացնող 70-ից ավելի գործատուների կողմից առաջարկվող թափուր հաստիքներին, աշխատանքի ընդունման պայմաններին։

Leave a comment