Միրզոյան․ ԱԳՆ-ն եղել է հակամարտության և ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախարարություն

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն վարել է հակամարտության և ցեղասպանության ճանաչմանն ուղղված արտաքին քաղաքականություն․ սա եղել է նահատակվելու արտաքին քաղաքականություն։

«Մենք մինչ այժմ նաև տարբեր այլ քաղաքակրթությունների խորհրդով, փաղաքշանքով, հորդորով, քաջալերմամբ զբաղված ենք եղել մի շատ վեհ առաքելությամբ՝ հանուն աշխարհի, հանուն սուրբ և վեհ նպատակների՝ նահատակվելու առաքելությամբ»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը:

Միրզոյանն այդ մոտեցմանը հակադրել է արտաքին քաղաքականության այլ ուղղություն՝ կարևորելով ապրելու և կյանքն առավել անվտանգ դարձնելու նպատակը։

«Մենք առաջարկում ենք ունենալ ապրելու և այդ կյանքն ավելի ապահով դարձնելու արտաքին քաղաքականություն»,- ասել է նա և հավելել, որ արտաքին քաղաքականությունը հիմնականում տնտեսական շահերի սպասարկմանն է ծառայում։

Leave a comment