Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

16.09.2026 | 15:00

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը կարող է հանգեցնել շուրջ 15 հազար աշխատատեղի փակման, ինչը լուրջ հարված կլինի տարածաշրջանի տնտեսությանը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

​Անդրադառնալով հարցին, թե ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվել այդ թիվը՝ Ֆարմանյանը նշեց, որ աշխարհում ընդունված միջազգային փորձի համաձայն՝ յուրաքանչյուր զինծառայողի ներկայությունը գեներացնում է լրացուցիչ աշխատատեղեր սպասարկման ու տնտեսական ոլորտներում։ Որպես օրինակ՝ նա հիշատակեց Եվրոպայի փորձը, որտեղ ամերիկյան զորքերի կրճատումը համանման տնտեսական ազդեցություն է ունեցել տեղի զբաղվածության վրա։ ​

Ֆարմանյանի խոսքով՝ Շիրակի մարզում, որը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ռազմաբազայի անձնակազմն ու նրանց ընտանիքները ակտիվորեն օգտվում են տեղական ծառայություններից, խանութներից, վարսավիրանոցներից ու հանրային սննդի օբյեկտներից։ Ըստ նրա՝ 5 հազար զինծառայողից բաղկացած կազմը տեղում ձևավորում է ծառայությունների մի ամբողջ էկոհամակարգ, որից կախված է բազմաթիվ ընտանիքների ապրուստը։ ​

Պատգամավորն ընդգծեց, որ ռազմաբազայի հարցում, անվտանգային բաղադրիչից զատ, չափազանց կարևոր է հաշվի առնել նաև տնտեսական գործոնը։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment