Իրենց նկատի ունեն, որ ասում են՝ անտեր կմնանք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Իրենց նկատի ունեն, որ ասում են՝ անտեր կմնանք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բոլոր հնարավոր տնտեսական, անվտանգային հարցերում Հայաստանն ընտրել է, ընտրելու է այլընտրանքներ, բալանսներ և այդ մարտավարությունը շարունակվելու է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նաև նշեց. «Ով ասաց, որ մենք ինչ-որ մի երկրի կախվածությունը պատրաստվում ենք փոխարինել մեկ այլ երկրի կախվածությամբ, մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տեղերից, եթե Ռուսաստանը մեզ գազ տա, ՌԴ-ից գազ առնենք, Ադրբեջանը տա, Ադրբեջանից առնենք, Իրանը տա, Իրանից առնենք: Մեր երկիրը գտնվում է երկու կողմից դեռ փակ վիճակում, և մենք հնարավորություն ենք ստեղծել մեր հարևան երկրից նավթամթերք գնելու և մեր պահանջները բավարարելու»:

Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին՝ Սիմոնյանն ասաց. «Իրենք իրենց նկատի ունեն, որ ասում են՝ անտեր կմնանք, բայց իրենց պետք է վստահեցնեմ՝ իրենց ոչ մի ռազմաբազա ՀՀ-ում չի պաշտպանի: Ռազմաբազան ռուսական կողմի հայտարարությունն է, մենք ոչ մի բառ չենք ասել իրենց դրա հետ կապված»:

 

Leave a comment