Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում կուսակցական պատկանելությունը երկրորդ պլանում է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մենք հայ ենք, բաներ կան, որ ժողովուրդը պետք է միասնական լինի»,- նշեց նա՝ խոսելով Տիգրանաշենի հարցի շուրջ միասնական պլատֆորմ ստեղծելու մասին։
Աբրահամյանն ասաց, թե այս պահին կոնսուլտացիաներ չեն ունեցել որևէ քաղաքական ուժի հետ։
«Սա մեր հայրենիքի հարցն է, Տիգրանաշենը մեր հայրենիքն է»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարցին՝ Տիգրանաշենը կարո՞ղ է պայքարի նոր տրիգեր դառնալ՝ Աբրահամյանն արձագանքեց. «Ո՞վ է ասել, որ մեր պայքարը չի շարունակվում, պայքարը շարունակվում է, այսօր մենք Ազգային ժողովից ինստիտուցիոնալ պայքար ենք մղում հանուն մեր հայրենիքի ապագայի, հանուն նրա, որ մենք վերջապես հայ ժողովրդին բերենք երկար սպասված փոփոխություն»։