ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի վառելիքի և տրանսպորտային հանգույցներին

Բաժանորդագրվել

Պաշտպանության նախարարությունը տվյալներ է ներկայացրել ավիացիայի, տարբեր զորախմբերի, հարվածային անօդաչուների և հրետանու աշխատանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

«Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, վառելիքի և ռազմական գույքի պահեստներ, անօդաչու թռչող սարքերի հավաքման և պահպանման վայրեր, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր»,-հայտնում է գերատեսչությունը:

Պաշտպանության նախարարությունը տվյալներ է ներկայացրել զինված ուժերի ավիացիայի, տարբեր զորախմբերի, հարվածային անօդաչուների և հրետանու աշխատանքի մասին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment