https://arm.sputniknews.ru/20260916/hjd-n-arajika-tim-yntrutjunnerum-masnakcelu-e-mi-sharq-hamajnqnerum-saghateljan-106907034.html
ՀՅԴ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններում մասնակցելու է մի շարք համայնքներում. Սաղաթելյան
ՀՅԴ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններում մասնակցելու է մի շարք համայնքներում. Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ բազմաթիվ համայնքներում բռնաճնշումներ են, մասնավորապես իրենց աջակիցների և համակիրների նկատմամբ: 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T14:14+0400
2026-09-16T14:14+0400
2026-09-16T14:14+0400
իշխան սաղաթելյան
տիմ ընտրություններ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95878456_0:78:1500:922_1920x0_80_0_0_97e6931ae63577db581c672733334cca.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ՀՀ մի շարք համայնքներում մասնակցելու է ՏԻՄ ընտրություններում: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:Նշենք, որ 2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։Նա միևնույն ժամանակ պնդեց՝ դաշնակցականների վրա սովորաբար այդ բռնաճնշումները չեն ազդում, որովհետև իրենց վախը դեռ վաղուց «բռնած է», բայց համակիրների և աջակիցների վրա ուժեղ ճնշումներ են գործադրվում: Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» և «Ապրելու երկիր» կուսակցությունները ևս հայտարարել են, որ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95878456_84:0:1417:1000_1920x0_80_0_0_466a319338491d093abc0b99c93407c9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, տիմ ընտրություններ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
իշխան սաղաթելյան, տիմ ընտրություններ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
Բաժանորդագրվել
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ բազմաթիվ համայնքներում բռնաճնշումներ են, մասնավորապես իրենց աջակիցների և համակիրների նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ՀՀ մի շարք համայնքներում մասնակցելու է ՏԻՄ ընտրություններում: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ 2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։
«Մեր մյուս ուժը՝ «Առաջ» կուսակցությունը, ևս մասնակցելու է ընտրություններին: Ամբողջ Հայաստանում խայտառակ բռնաճնշումներ են ընթանում ՏԻՄ ընտրւթյունների հետ կապված: Ուժային կառույցներ, ԱԱԾ, քննչական կոմիտե, ոստիկանություն, նույնիսկ հարկային մարմիններն ու մարզպետարանները ստեղծել են հանցավոր խումբ և հետապնդում են բոլոր այն քաղաքական ուժերին ու ավագանու անդամներին, որոնք պատրաստվում են մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Սա համատարած բնույթ է կրում: Բռնաճնշումների մի նոր խայտառակ մակարդակ է»,- ասաց Սաղաթելյանը:
Նա միևնույն ժամանակ պնդեց՝ դաշնակցականների վրա սովորաբար այդ բռնաճնշումները չեն ազդում, որովհետև իրենց վախը դեռ վաղուց «բռնած է», բայց համակիրների և աջակիցների վրա ուժեղ ճնշումներ են գործադրվում:
«ՔՊ-ն ցանկանում է լեգիտիմությոն ապահովել, թե իրենք են հաղթել, Առուշ Առուշանյանի օրինակն էլ դրա վառ ապացույցն է (երբեմնի ընդդիմադիր գործիչ է, որն առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի դաշինքով հանդես կգա)»,- ասաց Սաղաթելյանը:
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» և «Ապրելու երկիր» կուսակցությունները ևս հայտարարել են, որ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին։