Մբապեին պարտավորեցրել են ՊՍԺ-ի հաշիվների կալանքի պատճառով ակումբին վճարել 60 հազար եվրո

Բաժանորդագրվել

Մբապեի և ՊՍԺ-ի վեճը կապված է աշխատավարձի և բոնուսների վճարման հետ: Ֆուտբոլիստը նախկին ակումբից պահանջել է ավելի քան 60 մլն եվրո։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Փարիզի Վերաքննիչ դատարանը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին պարտավորեցրել է ՊՍԺ-ին վճարել 60 հազար եվրո՝ ակումբի բանկային հաշիվների կալանքի համար որպես փոխհատուցում: Այս մասին հայտնում է «Матч ТВ»-ն՝ հղում անելով «L’Equipe»-ին։

ՊՍԺ-ի 55 միլիոն եվրո արժողությամբ հաշիվներն կալանքի տակ են եղել 2025 թվականի ապրիլի 10-ից մայիսի 25-ը։ Գործընթացը նախաձեռնել են Մբապեի ներկայացուցիչները՝ նախկին ակումբի հետ ֆուտբոլիստի գործարքային վեճի շրջանակներում։

ՊՍԺ-ն դատարանում հայտարարել է, որ հաշիվների կալանքը կարող էր խանգարել ակումբին կատարել մարզական կազմակերպությունների հանդեպ ֆինանսական պարտավորությունները: Ըստ փարիզցիների՝ դա ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների ռիսկ էր ստեղծում, այդ թվում՝ նոր խաղացողների գրանցման արգելք։

Մբապեի և ՊՍԺ-ի վեճը կապված է աշխատավարձի և բոնուսների վճարման հետ: Ֆուտբոլիստը նախկին ակումբից պահանջել է ավելի քան 60 մլն եվրո։ 2025 թվականի դեկտեմբերին աշխատանքային դատարանը վճռել է ՊՍԺ-ից հօգուտ Մբապեի բռնագանձել մոտ 61 մլն եվրո։

Մբապեն ՊՍԺ-ում հանդես է եկել 2017 թվականից: 2024 թվականի ամռանը՝ պայմանագրի ավարտից հետո, նա լքել է փարիզյան ակումբը և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Leave a comment