Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, և որ կիրականացվի պաղեստինցիների տեղափոխման ծրագիր։
Կացը նշել է, որ ԱՄՆ-ն և այլ երկրներ պարտավորվել էին զինաթափել «ՀԱՄԱՍ»ը և ոչնչացնել դրա թունելները։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ դա տեղի չի ունենա։ Հրամանի դեպքում Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ոչնչացնել «ՀԱՄԱՍ»-ը և ավարտին հասցնել առաքելությունը», – հայտարարել է նախարարը։
Ըստ Կացի՝ Իսրայելի բանակի գնահատմամբ՝ Գազայի բնակչության մոտ 70%-ն արդեն լքել է այդ տարածքը։