Եմենում մարտական գործողությունները սաստկացել են այն բանից հետո, երբ հութիները լայնամասշտաբ հարձակում են սկսել Ալ-Ջաուֆ նահանգում գտնվող կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ կառավարական ուժերին աջակցում է նաև Սաուդյան Արաբիան։
Մարտադաշտից ստացված կադրերում երևում են ոչնչացված ռազմական տեխնիկան և հակամարտող կողմերի միջև ծագած բախումները։
Հրապարակվել են նաև ջերմատեսիլ համակարգերով արված տեսանյութեր, որոնցում ֆիքսված են հութիների դիրքերի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի պատասխան հարվածները։
Թեժ մարտերի ֆոնին երկու կողմերն էլ հայտարարում են իրենց հաջողությունների մասին։ Միևնույն ժամանակ, բախումները տարածվում են նոր շրջաններ՝ վկայելով Եմենում հակամարտության հերթական սրման մասին։