Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է IFTM Top Resa 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն՝ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, առաջիկա երեք օրերի ընթացքում կներկայացնի Հայաստանը՝ որպես գրավիչ և մրցունակ զբոսաշրջային ուղղություն՝ ընդգծելով մեր երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, խոհանոցն ու զբոսաշրջային բազմազան հնարավորությունները։
Հայկական տաղավար այցելեց Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Արման Խաչատրյանը։
Ցուցահանդեսը կարևոր հարթակ է միջազգային զբոսաշրջային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման և Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացման համար։
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: