https://arm.sputniknews.ru/20260915/aporini-gujqi-gvortservov-hashtutjuny-veracnelu-pashinjani-arajarky-khabeutjun-e-orbeljan-106873328.html
Ապօրինի գույքի գործերով հաշտությունը վերացնելու Փաշինյանի առաջարկը խաբեություն է. Օրբելյան
Ապօրինի գույքի գործերով հաշտությունը վերացնելու Փաշինյանի առաջարկը խաբեություն է. Օրբելյան
Sputnik Արմենիա
Փաստաբանի դիտարկմամբ` օրենքով նախատեսված հաշտության համաձայնությունը ոչ թե թալանը հետ բերելու, այլ թալան թույլ չտալու` կանխարգելելու նպատակ ունի։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T22:05+0400
2026-09-15T22:05+0400
2026-09-15T22:05+0400
արամ օրբելյան
հհ գլխավոր դատախազություն
ապօրինի
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106873036_0:0:1920:1080_1920x0_80_0_0_71846427a3da01424f176641cf350c72.jpg.webp
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից հաշտության համաձայնության համար նախատեսված 75 % վճարման հնարավորությունը վերացնելը մեծ խաբեությունն է. Sputnik Արմենիայի «Հեռանկար» հաղորդաշարի եթերում ասել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ հանձնարարել է փոխել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը՝ այնտեղից հանելով հաշտեցման դրույթը։ Ըստ Փաշինյանի՝ այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաները մինչ օրս բավարար ժամանակ ունեցել են, իր բնորոշմամբ, պետությունից թալանածը հետ վերադարձնելու համար, և հիմա եկել է այդ գույքերը 100 տոկոսով բռնագանձելու ժամանակը։Բայց հաշվի առնելով այսօրինակ գործերի վարույթների անհարկի ձգձգումները, որոնք Օրբելյանի պնդմամբ, հենց դատախազության մեղքով են, քաղաքացին հաճախ գերադասում է որոշակի գումար վճարել, ազատվել դատավարական քաշքշուկից և գնալ հանգիստ իր գործով զբաղվել։ Դատախազությունը, սակայն, նրա խոսքով, 75 %–ից ցածր գումարով հաշտության համաձայնության չի գնում։ Օրբելյանը նաև նշում է, որ շատ հաճախ գումարը անհարկի ուռճացված է լինում`100 միլիոն դրամից մինչև 10-20 միլիարդ։Փաստաբանի դիտարկմամբ, օրենքով նախատեսված այս գործիքը ոչ թե թալանը հետ բերելու, այլ թալան թույլ չտալու` կանխարգելելու նպատակ ունի։Փաշինյանի այն հայտարարությունը, թե նախկին պաշտոնյաները բավական ժամանակ են ունեցել վճարելու, Արամ Օրբելյանը հերթական խաբեությունն է համարում` պնդելով, որ իրականում ոչ ոք հնարավորություն չի ունեցել գումար վճարելով ավարտել գործընթացը։Նշենք, որ 2020 թվականին ընդունված և այս պահին գործող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով անձը, ում նկատմամբ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթ է հարուցված, կարող է հաշտության համաձայնություն կնքել, եթե պարտավորվում է պետությանը փոխանցել ապօրինի գնահատված գույքի արժեքի մինչև 75 տոկոսը։Գլխավոր դատախազության տվյալներով՝ ապօրինի ծագման գույքի գործերով մինչ օրս կնքվել է 11 հաշտության համաձայնություն, բռնագանձվել` ավելի քան 15 միլիոն դոլար:Արամ Օրբելյանի հետ հարցազրույցն ամբողջությամն կարող եք դիտել տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106873036_226:0:1666:1080_1920x0_80_0_0_8f5ecba3c886c11791a6aa15965f27c1.jpg.webp
արամ օրբելյան, հհ գլխավոր դատախազություն, ապօրինի, փաստաբան, видео
արամ օրբելյան, հհ գլխավոր դատախազություն, ապօրինի, փաստաբան, видео
Փաստաբանի դիտարկմամբ` օրենքով նախատեսված հաշտության համաձայնությունը ոչ թե թալանը հետ բերելու, այլ թալան թույլ չտալու` կանխարգելելու նպատակ ունի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ հանձնարարել է փոխել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը՝ այնտեղից հանելով հաշտեցման դրույթը։ Ըստ Փաշինյանի՝ այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաները մինչ օրս բավարար ժամանակ ունեցել են, իր բնորոշմամբ, պետությունից թալանածը հետ վերադարձնելու համար, և հիմա եկել է այդ գույքերը 100 տոկոսով բռնագանձելու ժամանակը։
«Հաշտության համաձայնությունը` 75 %–ը վճարելու պայմանով, ինքնին աբսուրդային է` այն տրամաբանության մեջ, ինչ մենք հիմա ունենք։ Ընդ որում այդ 75 %-ը ֆիքսված թիվ չէ, դա այն շեմն է, որից ներքև դատախազությունը իրավունք չունի հաշտվել։ Բայց եթե դատախազությունը համոզված է, իր ապացույցները բավարար են, հակառակ ապացույցներ չկան, գործը հաղթելու է, իմաստ էլ չունի հաշտության ինչ–որ հարց քննարկել»,– ասում է փաստաբանը։
Բայց հաշվի առնելով այսօրինակ գործերի վարույթների անհարկի ձգձգումները, որոնք Օրբելյանի պնդմամբ, հենց դատախազության մեղքով են, քաղաքացին հաճախ գերադասում է որոշակի գումար վճարել, ազատվել դատավարական քաշքշուկից և գնալ հանգիստ իր գործով զբաղվել։ Դատախազությունը, սակայն, նրա խոսքով, 75 %–ից ցածր գումարով հաշտության համաձայնության չի գնում։
Օրբելյանը նաև նշում է, որ շատ հաճախ գումարը անհարկի ուռճացված է լինում`100 միլիոն դրամից մինչև 10-20 միլիարդ։
«Երբ անձը փորձում է այդ 75%–ը վճարել, առաջանում է մի իրավիճակ, որ ավելի շատ գումար պետք է տա, քան ինքն այդ պահին տիրապետում է։ Հետևաբար ոչ մի տրամաբանություն չկա որևէ հաշտություն ընդհանրապես քննարկել։ Իմաստ ունի գործը շարունակել մինչև վերջ, վատագույն սցենարի դեպքում սնանկանալու է, ինչ ունի, տալու է, բայց մինուս չի գնալու, ինչպես կլինի հաշտության դեպքում»,– ասում է Օրբելյանը։
Փաստաբանի դիտարկմամբ, օրենքով նախատեսված այս գործիքը ոչ թե թալանը հետ բերելու, այլ թալան թույլ չտալու` կանխարգելելու նպատակ ունի։
Փաշինյանի այն հայտարարությունը, թե նախկին պաշտոնյաները բավական ժամանակ են ունեցել վճարելու, Արամ Օրբելյանը հերթական խաբեությունն է համարում` պնդելով, որ իրականում ոչ ոք հնարավորություն չի ունեցել գումար վճարելով ավարտել գործընթացը։
«Եթե, իհարկե, այսպես ասած` համաձայնեցված խաբեության դաշտ չմտնեին։ Այսինքն` «դուք էս թվերը իջեցրեք, ես էս թվերը ավելացնեմ, սա թանկ գնահատենք, սա` էժան»։ Իսկ սա արդեն լրիվ ուրիշ դաշտ է, որն ավելի շատ խորացնում է կոռուպցիոն պրոցեսը, քան դրա դեմ պայքարում»,– ասում է Օրբելյանը։
Նշենք, որ 2020 թվականին ընդունված և այս պահին գործող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով անձը, ում նկատմամբ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթ է հարուցված, կարող է հաշտության համաձայնություն կնքել, եթե պարտավորվում է պետությանը փոխանցել ապօրինի գնահատված գույքի արժեքի մինչև 75 տոկոսը։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ ապօրինի ծագման գույքի գործերով մինչ օրս կնքվել է 11 հաշտության համաձայնություն, բռնագանձվել` ավելի քան 15 միլիոն դոլար:
Արամ Օրբելյանի հետ հարցազրույցն ամբողջությամն կարող եք դիտել տեսանյութում։