Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել։ Այս մասին հայտնել է է «Մեհր» լրատվական գործակալությունը։
«Թույլ մի տվեք, որ ձեզ շեղեն ԱՄՆ նախագահի հակասական ազդանշանները՝ «բանակցություններ չեն լինի»-ից մինչև «պատրաստ ենք խոսել»։
Նավթի և նեղուցների շուրջ իրավիճակն ու դրված խաղադրույքները փոխվել են։
Վնասների նվազեցմանն ուղղված քայլերը չեն կանգնեցնի սպասվող իրադարձությունները։
Ոչ մի բանակցություն, քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել։ Վերջ»,- X-ում գրել է Ռեզային։