«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը։
«Առաջարկ-հայտարարություն
Մենք՝ Ազգային ժողովը, ժողովրդի ներկայացուցչական մարմինն ենք։ Ամեն ինչի համար պատասխանատու։ Չկա համապետական որևէ խնդիր, որ մեր վերահսկողական լիազորությունից դուրս է։
Արդեն երեք տարի Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը٬ ինչպես նաեւ առնվազն տասնմեկ ՀՀ քաղաքացիներ٬պատանդիկարգավիճակում բանտում են հարևան Ադրբեջանի Հանրապետությունում։
Նրանց դատում են միջազգային բոլոր նորմերի ոտնահարմամբ։
Իրականում դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։
Այս իշխանությունը կցկտուր վստահեցնում է` թեեւ ոչ հրապարակային, բայց զբաղվում են ՀՀ քաղաքացիների ազատության հարցով։ Երեք տարին ապացույց, որ անարդյունք։
Մարդիկ զրկված են նույնիսկ իրենց դատավճիռներին ծանոթանալու իրավունքից։ Ադրբեջանը փակել է Կարմիր խաչի գրասենյակը։ Տեղեկություններ կան խոշտանգումների, բռնաճնշումների վերաբերյալ։
Այդ մարդիկ արժանապատվությամբ են կրում այս փորձությունը, որովհետև ազատ Արցախի արժանավոր զավակներ են։ Իրենց «մեղքը» միայն այն է, որ պայքարել են իրենց Հայրենիքի ու ժողովրդի ազատության համար։
Բայց կրկնում եմ՝ հանձինս նրանց դատում են Հայաստանի Հանրապետությունը։
Նրանց ազատության մասին խոսում են Միացյալ Նահանգների Կոնգրեսում, Եվրախորհրդարանում։ Ի՞նչ ենք անում մենք՝ ժողովրդի ներկայացուցչական մարմնի անարժան անդամներս։ Ոչինչ։
Մեր ու Ադրբեջանի իբր քաղհասարակությունը փոխայցերով խաղաղություն են խաղում։
Ազգային ժողովի նախագահին առաջարկում եմՙ ձևավորել պատգամավորական պատվիրակություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հինգ հոգի, «Ուժեղ Հայաստանից»՝ երեք հոգի, «Հայաստան» դաշինքից՝ երկու հոգի։ Եւ մեկնել Բաքու։
Նպատակըՙ հանդիպել բոլոր պատանդներին, ծանոթանալ պահման պայմաններին, առողջական վիճակին, վերցնել դատավճիռները, հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան խանումին։ Նաեւ փորձել հանդիպել Ադրբեջանում Միացյալ Նահանգների,Ֆրանսիայի, Ռուսաստանիդեսպաններին։
Պարոն Ռուբինյան, հենց Դուք էլ կարող եք ղեկավարել պատվիրակությունը։ Դրանց հետ աշխատանքի փորձ ունեք։ Խոսեք Ադրբեջանի Ձեր կոլեգայի հետ։ Փորձեք կազմակերպել Միրզոյան-Բայրամով զույգի միջոցով։
Եթե չհաջողվի, միեւնույն էՙ մեքենաներով գնանք Վրաստանով Բաքու։ Ինֆորմացիոն միջազգային ուղեկցությամբ։
Մենք կատարենք մեր պարտքը٬ անենքՙ ինչ ճիշտ է ու պատասխանատու։ Մնացածի մասին հետո կխոսենք»։