ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկաթուղու և նավահանգիստների ուղղությամբ հարվածների մասին

Բաժանորդագրվել

ՌԴ զինվորականները գրոհել են ուկրաինական Հարավային և Իզմայիլ նավահանգիստներում գտնվող օբյեկտները։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են ուկրաինական բանակի կարիքների համար։

Մասնավորապես, հարվածներ են հասցվել Ուկրաինայի արևմտյան շրջաններում գտնվող երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներին. դրանք օգտագործվում են Եվրոպայի երկրներից ռազմական նշանակության բեռներ փոխադրելու համար։

Բացի այդ, ռուսաստանցի զինվորականները գրոհել են ուկրաինական Հարավային և Իզմայիլ նավահանգիստներում գտնվող օբյեկտները։

«Անօդաչու թռչող սարքերով հարվածների հետևանքով խոցվել են Հարավային նավահանգստում՝ երկաթուղային շարժակազմը՝ Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված բեռների բարձման պահին»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Իզմայիլ նավահանգստում, գերատեսչության տվյալներով, խոցվել է լցանավ, որը քսայուղային նյութեր և վառելիք էր տեղափոխում ուկրաինական բանակի համար։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment