Կառավարության անդամների երդման տեքստը փոխվեց։ Ազգային ժողվոը հաստատեց Արդարադատության նախարարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրենք ընդունվեց 62 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հատայսու գործադիր մարմնի անդամների երդման տեքստում չի լինի «հանուն համազգային նպատակների իրականացման» և «հայրենիքի հզորացման» ձևակերպումները։
Հիշեցնենք, որ արդեն նախկին երդման տեքստը հետևյալն է.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։
Արդեն իսկ կառավարության անդամները կերդվեն հետևյալ տեքստով.
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։