Մոսկվան մտադիր է պահպանել ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրերը. Զախարովա

Քաղաքականություն

Մոսկվան մտադիր է պահպանել ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրերը. Զախարովա

Մոսկվան մտադիր է պահպանել Շիրակում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրերը և ակնկալում է համանման դիրքորոշում Հայաստանից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։ 

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության հենարաններից է։ Ավելին, այս պահին որևէ շոշափելի այլընտրանք պարզապես տեսանելի չէ։ Ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով։ Մենք մտադիր ենք պահպանել դրանք և ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը նմանատիպ մոտեցում կցուցաբերի», – ասել է նա։

Զախարովան պնդել է, թե Ռուսաստանը «պատրաստ է քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները»՝ «վարչապետ Փաշինյանի կողմից առաջարկվող երկկողմ կապերի շրջանակներում»։

«Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ Մոսկվայի և Երևանի միջև այս ոլորտում ավանդական համագործակցությունը, ինչպես նաև ընդհանուր մեխանիզմների անխափան գործունեությունը համապատասխանում է մեր երկրների շահերին», – ասել է նա։

Ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայվել է 1995 թվականին, հսկում է հայ – թուրքական սահմանը: Հայ – ռուսական միջպետական պայմանագրով դրա տեղակայման ժամկետն ավարտվում է 2044 թվականին: Բաց աղբյուրների համաձայն՝ ռազմաբազայում 3000-4000 զինծառայող կա:

Leave a comment