https://arm.sputniknews.ru/20260915/parzapes-ekeq-matenadaran-hajievjan-anbvovandak-shvoun-ev-hajeri-qaghaqakrtakan-pataskhany-106880110.html
Պարզապես եկեք Մատենադարան․ հաջիևյան անբովանդակ շոուն և հայերի քաղաքակրթական պատասխանը
Պարզապես եկեք Մատենադարան․ հաջիևյան անբովանդակ շոուն և հայերի քաղաքակրթական պատասխանը
Sputnik Արմենիա
2023թ-ի դեպքերից հետո, ինչպես արցախյան մշակութային ժառանգության մեծ քանակի այլ նմուշներ, Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի կրկնօրինակներն էլ Արցախից դուրս… 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T21:09+0400
2026-09-15T21:09+0400
2026-09-15T21:09+0400
արցախ
գանձասարի վանք
մատենադարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106881276_0:15:1600:915_1920x0_80_0_0_c9b1e04e29afa270b973a974b870efb3.jpg.webp
Ոչ միայն Մատենադարանը, այլև աշխարհի տարբեր հայտնի թանգարաններ իրենց ցուցադրություններում կիրառում են բնօրինակ նմուշների կրկնօրինակներ։ Ու դա նորմալ է, որովհետև հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիների պատմություն ունեցող նմուշները, այդ թվում՝ ձեռագրերը պահանջում են պահպանման հատուկ պայմաններ՝ ջերմաստիճան, օդի խոնավություն։ Բացի այդ, կրկնօրինակները ցուցադրվում են նաև անվտանգության նկատառումներով։ 2015թ․ Գանձասարին կից բացվեց Մատենադարանի մասնաճյուղը, որտեղ ներկայացված էին պատմական Արցախի գրչության կենտրոնները, դրանցում ստեղծված ձեռագրերը, և ոչ միայն։ Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 հոգի՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Արցախ։ Հաջիևը դիվանագետներին ցուցադրել էր հայկական արժեքավոր ձեռագրերի թանգարանային կրկնօրինակներ՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականը ծաղրել էր և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են Գանձասարի պատմությունը։Ընդհանուր առմամբ, Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղի համար 107 կրկնօրինակներն էին պատրաստվել, որոնք մի քանի տարի շարունակ տեղացի և Արցախ այցելող օտարերկրացի զբոսաշրջիկներին պատկերացում տալով Մատենադարանում պահվող հարուստ ժառանգության մասին։«2020թ․ պատերազմական գործողությունների և դրան հաջորդած ցավալի դեպքերից հետո բոլոր այդ ձեռագրերի կրկնօրինակները տեղափոխվել են Մաշտոցի անվան Մատենադարան»,- նշում է Մատենադարանի գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը։ Շեշտում է՝ կրկնօրինակները ևս արժեքավոր են, ոչ միայն մարդկային մեծ ռեսուրս է ներդրվել, այլև ֆինանսական էական միջոցներ են ծախսվել։2021թ․-ից հետո, հաշվի առնելով այն ժամանակ առկա իրողությունները, քանի որ Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում այցելությունները շարունակվում էին, որոշում կայացվեց շուրջ 3 տասնյակ կրկնօրինակներ կրկին փոխադրել Գանձասարի վանական համալիրին կից գործող մասնաճյուղ։ 2023թ-ի դեպքերից հետո, ինչպես արցախյան մշակութային ժառանգության մեծ քանակի այլ նմուշներ, ձեռագրերի կրկնօրինակներն էլ Արցախից դուրս բերել չհաջողվեց։ Մատենադարանի ցուցադրությունում այսօր էլ ներկայացված Ավետարան Թարգմանչացը կրկին բնօրինակի կրկնօրինակն է։ Ավետարանի մեկ այլ կրկնօրինակն էլ ադրբեջանցի պաշտոնյան էր թերթում ու ծաղրում, թե սա է հայերի քրիստոնեական ժառանգությունը՝ դատարկ էջեր։Գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը նշում է՝ այդ դեպքերից հետո Մատենադարան են զանգահարում բազմաթիվ ընկերներ, անգամ անծանոթներ, որոնք հասկանալի պատճառներով մտահոգված են կատարվածով։ Շեշտում է՝ բոլորը կարող են հանգիստ լինել՝ ձեռագրերի բնօրինակները Մաշտոնի անվան Մատենադարանում են պահվում, ինչպես միշտ։Յուրաքանչյուր դեսպան, հավատարմագրերը հանձնելուց հետո, առաջին վայրերից մեկը, որ այցելում է, Մատենադարանն է։ Թերևս որևէ օտարերկրյա պատվիրակություն Հայաստանից չի հեռանում՝ առանց Մատենադարան այցելելու։ Ինչպես օտարերկրյա շատ դիվանագետներ ու գործիչներ են ասում՝ Մատենադարանն այն վայրն է, որտեղ ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանն են ծանոթանում, այլև շատ այլ ժողովուրդների։ Ադրբեջանում Հաջիևյան շոուին մասնակցած դիվանագետների շարքում էր նաև ԵՄ հատուկ ներկայացուցի Մագդալենա Գրոնոն, որը երեկ էլ Մատենադարան էր այցելել։ Ինչպես բոլոր այցելուներին, այնպես էլ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային, ներկայացվել է Մատենադարանի հարուստ ժառանգությունը։«Մեր դռները բաց են բոլոր այցելուների համար»,- նշում է Հարությունյանը։Ի տարբերություն պատմություն չունեցող «կառուցողական» հարևանի՝ հայ ժողովուրդն ուրիշների պատմությունը յուրացնելու կարիք չունի։ Դրա համար էլ Մատենադարանում ոչ միայն հայ ժողովրդի, այլև այլ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը ներկայացնող ձեռագիր մատյաններ, արժեքավոր հրատարակություններ են սրբորեն պահվում։Մատենադարանը տարեկան ավելի քան 100 հազար այցելու է ունենում, որոնց մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները։ Որքան էլ հաջիևյան շոուները ցավոտ են մեզ համար, բայց դրանք չեն կարող հերքել ո՛չ հայ ժողովրդի դարավոր պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը, ո՛չ էլ Արցախի հայկական լինելը։Հիշեցնենք՝ օտարերկրյա դիվանագետների այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106881276_0:0:1424:1067_1920x0_80_0_0_63653226be0899e2ac81ee7e90017343.jpg.webp
արցախ, գանձասարի վանք, մատենադարան
արցախ, գանձասարի վանք, մատենադարան
2023թ-ի դեպքերից հետո, ինչպես արցախյան մշակութային ժառանգության մեծ քանակի այլ նմուշներ, Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի կրկնօրինակներն էլ Արցախից դուրս բերել չհաջողվեց։
Ոչ միայն Մատենադարանը, այլև աշխարհի տարբեր հայտնի թանգարաններ իրենց ցուցադրություններում կիրառում են բնօրինակ նմուշների կրկնօրինակներ։ Ու դա նորմալ է, որովհետև հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիների պատմություն ունեցող նմուշները, այդ թվում՝ ձեռագրերը պահանջում են պահպանման հատուկ պայմաններ՝ ջերմաստիճան, օդի խոնավություն։ Բացի այդ, կրկնօրինակները ցուցադրվում են նաև անվտանգության նկատառումներով։ 2015թ․ Գանձասարին կից բացվեց Մատենադարանի մասնաճյուղը, որտեղ ներկայացված էին պատմական Արցախի գրչության կենտրոնները, դրանցում ստեղծված ձեռագրերը, և ոչ միայն։
Ընդհանուր առմամբ, Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղի համար 107 կրկնօրինակներն էին պատրաստվել, որոնք մի քանի տարի շարունակ տեղացի և Արցախ այցելող օտարերկրացի զբոսաշրջիկներին պատկերացում տալով Մատենադարանում պահվող հարուստ ժառանգության մասին։
«2020թ․ պատերազմական գործողությունների և դրան հաջորդած ցավալի դեպքերից հետո բոլոր այդ ձեռագրերի կրկնօրինակները տեղափոխվել են Մաշտոցի անվան Մատենադարան»,- նշում է Մատենադարանի գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը։ Շեշտում է՝ կրկնօրինակները ևս արժեքավոր են, ոչ միայն մարդկային մեծ ռեսուրս է ներդրվել, այլև ֆինանսական էական միջոցներ են ծախսվել։
«Կրկնօրինակումը կամ, ինչպես ընդունված է ժողովրդի մեջ ասել, մակետների պատրաստումն ունի որոշակի մեթոդաբանություն։ Այստեղ նույն վարպետությամբ և խիստ հարազատորեն ընդօրինակում է արվում այն էջի կամ էջերի, որոնք պետք է ցուցադրվեն։ Չէ՞ որ այցելուները պետք է տեսնեն և հնարավորություն պիտի ունենան հիանալու, ծանոթանալու գրչագրական բոլոր առանձնահատկություններին։ Ուստի կրկնությունը վերաբերում է թե մանրանկարչական գործին, այսինքն՝ ընդհանուր պատկերագրությանը, թե էջի ձևավորմանը, գեղարվեստական հարդարմանը, ներկերի պատրաստմանը և այլն»,- նշում է գլխավոր ավանդապահը։
2021թ․-ից հետո, հաշվի առնելով այն ժամանակ առկա իրողությունները, քանի որ Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում այցելությունները շարունակվում էին, որոշում կայացվեց շուրջ 3 տասնյակ կրկնօրինակներ կրկին փոխադրել Գանձասարի վանական համալիրին կից գործող մասնաճյուղ։ 2023թ-ի դեպքերից հետո, ինչպես արցախյան մշակութային ժառանգության մեծ քանակի այլ նմուշներ, ձեռագրերի կրկնօրինակներն էլ Արցախից դուրս բերել չհաջողվեց։ Մատենադարանի ցուցադրությունում այսօր էլ ներկայացված Ավետարան Թարգմանչացը կրկին բնօրինակի կրկնօրինակն է։ Ավետարանի մեկ այլ կրկնօրինակն էլ ադրբեջանցի պաշտոնյան էր թերթում ու ծաղրում, թե սա է հայերի քրիստոնեական ժառանգությունը՝ դատարկ էջեր։
Գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը նշում է՝ այդ դեպքերից հետո Մատենադարան են զանգահարում բազմաթիվ ընկերներ, անգամ անծանոթներ, որոնք հասկանալի պատճառներով մտահոգված են կատարվածով։ Շեշտում է՝ բոլորը կարող են հանգիստ լինել՝ ձեռագրերի բնօրինակները Մաշտոնի անվան Մատենադարանում են պահվում, ինչպես միշտ։
Յուրաքանչյուր դեսպան, հավատարմագրերը հանձնելուց հետո, առաջին վայրերից մեկը, որ այցելում է, Մատենադարանն է։ Թերևս որևէ օտարերկրյա պատվիրակություն Հայաստանից չի հեռանում՝ առանց Մատենադարան այցելելու։ Ինչպես օտարերկրյա շատ դիվանագետներ ու գործիչներ են ասում՝ Մատենադարանն այն վայրն է, որտեղ ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանն են ծանոթանում, այլև շատ այլ ժողովուրդների։ Ադրբեջանում Հաջիևյան շոուին մասնակցած դիվանագետների շարքում էր նաև ԵՄ հատուկ ներկայացուցի Մագդալենա Գրոնոն, որը երեկ էլ Մատենադարան էր այցելել։ Ինչպես բոլոր այցելուներին, այնպես էլ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային, ներկայացվել է Մատենադարանի հարուստ ժառանգությունը։
«Մեր դռները բաց են բոլոր այցելուների համար»,- նշում է Հարությունյանը։
Ի տարբերություն պատմություն չունեցող «կառուցողական» հարևանի՝ հայ ժողովուրդն ուրիշների պատմությունը յուրացնելու կարիք չունի։ Դրա համար էլ Մատենադարանում ոչ միայն հայ ժողովրդի, այլև այլ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը ներկայացնող ձեռագիր մատյաններ, արժեքավոր հրատարակություններ են սրբորեն պահվում։
«Մեր ժողովրդի քաղաքակրթական արժեքի խոսուն վկայությունն է նաև այն, որ ձեռագրերի փրկագնումը պայմանավորված չի եղել միայն հայալեզու մատյաններով։ Նույնիսկ Ցեղասպանության ժամանակ կամ դրան հաջորդած այլ տխուր իրադարձությունների ընթացքում փրկվել են ձեռագրեր, որոնք եղել են արաբերեն, պարսկերեն և այլ լեզուներով ձեռագիր մատյաններ»,- ասում է գլխավոր ավանդապահը։
Մատենադարանը տարեկան ավելի քան 100 հազար այցելու է ունենում, որոնց մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները։ Որքան էլ հաջիևյան շոուները ցավոտ են մեզ համար, բայց դրանք չեն կարող հերքել ո՛չ հայ ժողովրդի դարավոր պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը, ո՛չ էլ Արցախի հայկական լինելը։
Մատենադարանի ձեռագրերից
Մատենադարանի ձեռագրերից
Մատենադարանի ձեռագրերից
Մատենադարանի ձեռագրերից
Մատենադարանի ձեռագրերից
Մատենադարանի սրահներից մեկում
Մատենադարանի ձեռագրերից
Մատենադարանի ձեռագրերից
Մատենադարանի ձեռագրերից
Մատենադարանի ձեռագրերից
Մատենադարանի ձեռագրերից
Մատենադարանի սրահներից մեկում
Հիշեցնենք՝ օտարերկրյա դիվանագետների այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։