Պինգ-պոնգ եք խաղում Հայաստանի անվտանգային համակարգի հետ․ Ղահրամանյան

«Արժեհամակարգ։ Երբ նման բարձր թեմաներից եք խոսում, մի պահ հայելու մեջ նայեք, նայեք ձեր ուժին, նայեք ձեր ուժի ղեկավարին, լսեք նրա արած հայտարարությունները, տեսեք, թե ինչպես են ձեր թիմակիցները՝ սկսած ղեկավարից մինչև ԱԽՔ-ի պաշտոնը զբաղեցնող անձը, վերաբերվում ու հարաբերվում Հայաստանի քաղաքացիների հետ, հետո եկեք այստեղից՝ բարձր ամբիոնից, խոսեք արժեհամակարգի մասին, առավել ևս՝ ազգային բարերարի արժեհամակարգի մասին»,- այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Պատգամավոր ՔՊ-ական գործընկերներին հորդորեց՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության մասին խոսելիս ու  պոպուլիստական հայտարարություններ անելիս ազնիվ եղե՛ք։ 

«Հայ ժողովրդին ասեք՝ ո՞րն է ձեր այլընտրանքը, ո՞րն է Հայաստանի անվտնագային համակարգի ձեր առաջարկը։ Դուք դա չեք ասում, մտել եք խաղային մանիպուլյացիաների դաշտ։ Իմ տպավորությամբ՝ պինգ-պոնգ եք խաղում Հայաստանի անվտանգային համակարգի հետ, ինչ-որ բառախաղեր եք ուղարկում համապատասխան մայրաքաղաքներ , այնտեղից ձեզ պատասխանում են, բայց դուք չեք հստակեցնում ձեր դիրքորոշումը։ Իշխանությունը դուք եք, պատասխանատվություն կրողը՝ դուք եք և դուք պետք է վերցնեք այդ պատասխանատվությունը, ունենաք հանձնառություն՝ ժողովրդին ասել ճշմարդությունը, բայց չեք ասում, որովհետև չունեք այլընտրանք։ Եթե ունենայիք, ենթադրում եմ, վաղուց կօգտագործեիք բոլոր հարթակները ու կանեիք հայտարարություններ 24/7 ռեժիմով»,- իր խոսքում ասաց Ղահրամանյանը։

Leave a comment