ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմում զինամթերքի վրա ծախսված 22,3 միլիարդ դոլարը հանգեցրել է «ռազմավարական պաշարների պակասուրդի»

Երկուշաբթի օրը Պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը հայտնել է, որ Իրանի դեմ ծախսատար պատերազմի հետևանքով Միացյալ Նահանգները բախվել է զինամթերքի պակասուրդի խնդրին,  գրել է CBS-ը։ 

Կոնգրեսին ներկայացված, իր տեսակի մեջ առաջին պարտադիր զեկույցում տեսուչը նշել է, որ փետրվարի 28-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում «Էպիկ ցասում» գործողության (OEF) արժեքը գնահատվել է 33,4 միլիարդ դոլար, որից 22,3 միլիարդ դոլարը ծախսվել է բացառապես զինամթերքի վրա։

«OEF-ի շրջանակում զինամթերքի վրա կատարված ծախսերը հանգեցրել են ռազմավարական պաշարների պակասուրդի և բացահայտել արդյունաբերական բազայի խնդրահարույց կետերը՝ կապված զինամթերքի համալրման հետ», – ասվում է զեկույցում։

Զեկույցում թվարկվում են նաև պատերազմի ընթացքում կորցված ամերիկյան ռազմական միջոցները, այդ թվում՝ ոչնչացված չորս F-15 ինքնաթիռ, վնասված մեկ F-35, վնասված յոթ KC-135 լիցքավորող ինքնաթիռ և մինչև 30 ոչնչացված «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարք։

Leave a comment