https://arm.sputniknews.ru/20260915/em-n-hajastanic-pahanjum-e-ambvoghjutjamb-khzel-rd-i-het-pvokhharaberutjunnery-krilvov-106887625.html
ԵՄ-ն Հայաստանից պահանջում է ամբողջությամբ խզել ՌԴ-ի հետ փոխհարաբերությունները. Կռիլով
ԵՄ-ն Հայաստանից պահանջում է ամբողջությամբ խզել ՌԴ-ի հետ փոխհարաբերությունները. Կռիլով
Sputnik Արմենիա
Արևմուտքը Հայաստանի հետ կապված իրավիճակին վերաբերում է «խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ» դրությանը համապատասխան։ Ռուսաստանցի փորձագետը վստահ է, որ… 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T20:24+0400
2026-09-15T20:24+0400
2026-09-15T20:24+0400
հարավային կովկաս
եվրամիություն
իրանի իսլամական հանրապետություն
թրամփի ուղի (tripp)
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1781/44/17814484_0:84:1600:984_1920x0_80_0_0_c8a0012e5ae7ac5a4c5b44214177e8ed.jpg.webp
Հարավային Կովկասում լարված իրավիճակ է ստեղծվում, որը գնալով բարդանում է։ Մոտ ապագայում դրա զարգացման վրա ազդելու է այն, որ Հայաստանում ընտրություններն անցել են, Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության ղեկին։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ կարելի է «նազուտուզ» չանել՝ կարծելով, թե Հայաստանի քաղաքացիները կարող են վախենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների արմատական խզումից։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոյի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ-կովկասագետ Ալեքսանդր Կռիլովը։Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների արմատական վատթարացում է սպասվումՀենց հայաստանյան հետընտրական իրավիճակի շնորհիվ նրա «եվրոպական դաշնակիցները» կարողացան ավելի մեծ ճնշում գործադրել ներկայիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա՝ պահանջելով գործել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության վարած քաղաքականության առաջնագծում։ Եվ եթե Հայաստանն ինքը հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին՝ նույնիսկ այս ուղղությամբ ընդունելով օրենք, ապա, քաղաքագետի խոսքով, եվրոպական վարչարարներն առավել ևս բոլոր հնարավորություններն ու հիմքերն ունեն պահանջելու երկրի իշխանություններից՝ հետևել իրենց քաղաքականությանը։Իսկ ԵՄ քաղաքականությանը հետևելը ենթադրում է Ռուսաստանի հետ բոլոր քաղաքական, տնտեսական, առևտրային և, իհարկե, ռազմական հարաբերությունների խզում։ Ըստ այդմ, շուտով կառաջանա Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի մնալու հարցը։ Փորձագետը վստահ է, որ դա իրադարձությունների զարգացման տրամաբանության մեջ է, և ոչ միայն այն պատճառով, որ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրեց հանրապետությունում ռուսական ռազմական ներկայության թեման։Այնպես որ, մոտակա հեռանկարի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների արմատական վատթարացումը՝ կապերը նվազագույնի հասցնելով։Իսկ եթե խոսենք հեռավոր հեռանկարի մասին, ապա պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասում հայտնվել են նոր խաղացողներ՝ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել։ Ընդ որում, նրանք տարածաշրջան են գալիս իրենց շահերով ու հակամարտություններով։Տարածաշրջան են եկել ուժեղ խաղացողներ՝ իրենց շահերով, և նրանք առանձնապես «նազուտուզ» չեն անիՀնդկաստանը Հարավային Կովկասում կառուցում է անվտանգության հեռավոր սահման Չինաստանի և Պակիստանի նկատմամբ։ Իրանի հետ հակամարտության ֆոնին Իսրայելից նույնպես լավ բան սպասել պետք չէ։ Ըստ Կռիլովի՝ կարելի է բավական վստահ խոսել այն մասին, որ շուտով ուկրաինական հակամարտությունը կտեղափոխվի Կովկաս։ Արդյունքում հենց Հայաստանն է հայտնվում խոցելի վիճակում, քանի որ ամբողջովին կախված է սեփական եվրոպական ձգտումներից, այլ կերպ ասած՝ ԵՄ վարչարարներից։Քաղաքագետի խոսքով, ավելի գլոբալ միտումները և Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցությունը դիտարկելիս պետք է հասկանալ, որ շատ բան կախված է ուկրաինական և իրանական իրադարձությունների զարգացումներից, թե դրանց արդյունքում խոշոր խաղացողներից որը կշարունակի մնալ այդ հակամարտություններով կաշկանդված, իսկ որը կկարողանա դրանցից դուրս գալ առանց մեծ կորուստների և արագ վերականգնել իր քաղաքական և դիվանագիտական ներուժը:Այս առումով տարածաշրջանում իրադարձությունների վրա ազդեցությունը կուժեղացնի Չինաստանը, որը, կարծեք թե, խաղադրույք է կատարում Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով անցնող Միջին միջանցքի վրա։ Կռիլովի խոսքով՝ Պեկինը խուսափում է խոսել «խաղաղության խաչմերուկի» մասին, որի մասին հայտարարում է հայկական կողմը, և հաստատ չի համաձայնվի TRIPP նախագծին, քանի որ չինացիներին ձեռնտու չէ այս նախաձեռնությունը, որը կվերահսկի ԱՄՆ-ը:Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ից և Իսրայելից եկող սպառնալիքները իր հյուսիսային սահմաններինՏարածաշրջանում ազդեցության համար պայքարում ուժերի նման դասավորության դեպքում պետք է հաշվի առնել Իրանի դիրքորոշումը։ Մեր զրուցակցի խոսքով՝ այդ երկրի՝ դեպի Հարավային Կովկաս դուրս եկող պետական սահմանը գնալով ավելի վտանգավոր է դառնում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ներկայիս զինված հակամարտության առկայությունը: Եվ այդ ամենին ևս մեկ՝ հյուսիսային ճակատ ավելացնել Թեհրանը ընդհանրապես չէր ցանկանա։Իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը խիստ հետաքրքրված են այս նախագծով, և խոսքը TRIPP-ի ինչ-որ նշանակալի լոգիստիկ կամ տարանցիկ դերի կամ լուրջ և կայուն բեռնափոխադրումների հոսքեր հաստատելու ցանկության մասին չէ։ Կռիլովը բացատրում է՝ ակնհայտ է, որ ամերիկացիների և իսրայելցիների ցանկությունն է Սյունիքի մարզի տարածքն առաջին հերթին օգտագործել որպես ռազմակայան, ինչպիսին ժամանակին տեղակայել էին Կոսովոյում։Հասկանալի է, որ այս ամենը բացատրվելու է անցնող առևտրային ճանապարհի անվտանգության ապահովման մասին բարի մտադրությունների խոսույթով։ Իրականում կգործի՞ այս ճանապարհը, թե՞ ոչ՝ որևէ մեկին դա չի հետաքրքրի։ Գլխավորը՝ խցկվելն է, ռազմական տեխնիկա, զորախումբ մտցնելը և Իրանի համար բազմաթիվ խնդիրներ ստեղծելը։ Իսկ թե ինչպես կպատասխանի Թեհրանը՝ միանգամայն հասկանալի է։ Մեր զրուցակիցը ամփոփում է՝ այդ երկիրը կգործի ճիշտ այնպես, ինչպես վարվում է Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի հարևանների նկատմամբ, այսինքն՝ կոշտ։
հարավային կովկաս
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1781/44/17814484_89:0:1512:1067_1920x0_80_0_0_2f5788939b34e6a397201a66c39c1c44.jpg.webp
հարավային կովկաս, եվրամիություն, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), հայաստան, ռուսաստան
հարավային կովկաս, եվրամիություն, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), հայաստան, ռուսաստան
Արևմուտքը Հայաստանի հետ կապված իրավիճակին վերաբերում է «խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ» դրությանը համապատասխան։ Ռուսաստանցի փորձագետը վստահ է, որ ընտրություններից առաջ տրված խոստումնները դժվար թե իրագործվեն։
Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների արմատական վատթարացում է սպասվում
Հենց հայաստանյան հետընտրական իրավիճակի շնորհիվ նրա «եվրոպական դաշնակիցները» կարողացան ավելի մեծ ճնշում գործադրել ներկայիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա՝ պահանջելով գործել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության վարած քաղաքականության առաջնագծում։ Եվ եթե Հայաստանն ինքը հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին՝ նույնիսկ այս ուղղությամբ ընդունելով օրենք, ապա, քաղաքագետի խոսքով, եվրոպական վարչարարներն առավել ևս բոլոր հնարավորություններն ու հիմքերն ունեն պահանջելու երկրի իշխանություններից՝ հետևել իրենց քաղաքականությանը։
Իսկ ԵՄ քաղաքականությանը հետևելը ենթադրում է Ռուսաստանի հետ բոլոր քաղաքական, տնտեսական, առևտրային և, իհարկե, ռազմական հարաբերությունների խզում։ Ըստ այդմ, շուտով կառաջանա Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի մնալու հարցը։ Փորձագետը վստահ է, որ դա իրադարձությունների զարգացման տրամաբանության մեջ է, և ոչ միայն այն պատճառով, որ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրեց հանրապետությունում ռուսական ռազմական ներկայության թեման։
Այնպես որ, մոտակա հեռանկարի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների արմատական վատթարացումը՝ կապերը նվազագույնի հասցնելով։
Իսկ եթե խոսենք հեռավոր հեռանկարի մասին, ապա պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասում հայտնվել են նոր խաղացողներ՝ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել։ Ընդ որում, նրանք տարածաշրջան են գալիս իրենց շահերով ու հակամարտություններով։
Տարածաշրջան են եկել ուժեղ խաղացողներ՝ իրենց շահերով, և նրանք առանձնապես «նազուտուզ» չեն անի
Հնդկաստանը Հարավային Կովկասում կառուցում է անվտանգության հեռավոր սահման Չինաստանի և Պակիստանի նկատմամբ։ Իրանի հետ հակամարտության ֆոնին Իսրայելից նույնպես լավ բան սպասել պետք չէ։ Ըստ Կռիլովի՝ կարելի է բավական վստահ խոսել այն մասին, որ շուտով ուկրաինական հակամարտությունը կտեղափոխվի Կովկաս։ Արդյունքում հենց Հայաստանն է հայտնվում խոցելի վիճակում, քանի որ ամբողջովին կախված է սեփական եվրոպական ձգտումներից, այլ կերպ ասած՝ ԵՄ վարչարարներից։
Քաղաքագետի խոսքով, ավելի գլոբալ միտումները և Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցությունը դիտարկելիս պետք է հասկանալ, որ շատ բան կախված է ուկրաինական և իրանական իրադարձությունների զարգացումներից, թե դրանց արդյունքում խոշոր խաղացողներից որը կշարունակի մնալ այդ հակամարտություններով կաշկանդված, իսկ որը կկարողանա դրանցից դուրս գալ առանց մեծ կորուստների և արագ վերականգնել իր քաղաքական և դիվանագիտական ներուժը:
Այս առումով տարածաշրջանում իրադարձությունների վրա ազդեցությունը կուժեղացնի Չինաստանը, որը, կարծեք թե, խաղադրույք է կատարում Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով անցնող Միջին միջանցքի վրա։ Կռիլովի խոսքով՝ Պեկինը խուսափում է խոսել «խաղաղության խաչմերուկի» մասին, որի մասին հայտարարում է հայկական կողմը, և հաստատ չի համաձայնվի TRIPP նախագծին, քանի որ չինացիներին ձեռնտու չէ այս նախաձեռնությունը, որը կվերահսկի ԱՄՆ-ը:
Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ից և Իսրայելից եկող սպառնալիքները իր հյուսիսային սահմաններին
Տարածաշրջանում ազդեցության համար պայքարում ուժերի նման դասավորության դեպքում պետք է հաշվի առնել Իրանի դիրքորոշումը։ Մեր զրուցակցի խոսքով՝ այդ երկրի՝ դեպի Հարավային Կովկաս դուրս եկող պետական սահմանը գնալով ավելի վտանգավոր է դառնում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ներկայիս զինված հակամարտության առկայությունը: Եվ այդ ամենին ևս մեկ՝ հյուսիսային ճակատ ավելացնել Թեհրանը ընդհանրապես չէր ցանկանա։
Իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը խիստ հետաքրքրված են այս նախագծով, և խոսքը TRIPP-ի ինչ-որ նշանակալի լոգիստիկ կամ տարանցիկ դերի կամ լուրջ և կայուն բեռնափոխադրումների հոսքեր հաստատելու ցանկության մասին չէ։ Կռիլովը բացատրում է՝ ակնհայտ է, որ ամերիկացիների և իսրայելցիների ցանկությունն է Սյունիքի մարզի տարածքն առաջին հերթին օգտագործել որպես ռազմակայան, ինչպիսին ժամանակին տեղակայել էին Կոսովոյում։
Հասկանալի է, որ այս ամենը բացատրվելու է անցնող առևտրային ճանապարհի անվտանգության ապահովման մասին բարի մտադրությունների խոսույթով։ Իրականում կգործի՞ այս ճանապարհը, թե՞ ոչ՝ որևէ մեկին դա չի հետաքրքրի։ Գլխավորը՝ խցկվելն է, ռազմական տեխնիկա, զորախումբ մտցնելը և Իրանի համար բազմաթիվ խնդիրներ ստեղծելը։ Իսկ թե ինչպես կպատասխանի Թեհրանը՝ միանգամայն հասկանալի է։ Մեր զրուցակիցը ամփոփում է՝ այդ երկիրը կգործի ճիշտ այնպես, ինչպես վարվում է Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի հարևանների նկատմամբ, այսինքն՝ կոշտ։