«Միայն Ստեփանավանի տարածաշրջանում և հարակից գյուղերում մոտ 17 հոգի քաղաքական հայացքների պատճառով ազատվել է աշխատանքից: Եվ սա փաստ է, արձանագրված փաստ է»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գեւորգյանը։
«Ու գիտե՞ք՝ ինչ են պարզաբանել․ պարզաբանել են, որ աշխատելով պետական կառույցներում՝ չեն կիսում իշխանության քաղաքական հայացքները: Այդ մարդիկ այս պահին առանց աշխատանքի են: Սա ընդունեք որպես ի գիտություն»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ մարդիկ քաղաքական հայացքների պատճառով և որևէ քաղաքական ուժի պաշտպանելու կամ աջակցելու պատճառով հայտնվում են այնպիսի դրության մեջ, որ ընտանիքի երկու անդամ ազատվում է աշխատանքից:
Նա նաեւ հավելեց․ «Ուժեղ Հայաստանում Նիկոլ Վովայի Փաշինյանի որևէ տիղմե արձան չի լինելու՝ ոչ քաղաքներում, ոչ գյուղերում: Սա ձեր խմբակցությունը թող ընդունի որպես ի գիտություն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: