Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն

Լեհական «Լեգիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հայտնել է վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալու հնարավոր ժամկետները:

«Հավատում եմ, որ եթե ամեն բան լավ լինի, հաջորդ շաբաթ կսկսեմ մարզվել թիմի հետ։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, հնարավոր է՝ կկարողանամ մասնակցել «Յագելոնիայի» դեմ հանդիպմանը»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է CANAL+-ը։

Վահան Բիչախչյանը խաղադաշտից բացակայում է օգոստոսի 3-ից: «Լեգիա» – «Յագելոնիա» Լեհաստանի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment