Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 15-ին Մինսկում տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի հանդիպումը։
Այս մասին հայտնել է «Пул первого» Telegram-ալիքը։
«Զրույցը տևել է երեք ժամ», — նշված է հրապարակման մեջ։
Հանդիպման ժամանակ Լուկաշենկոն անհիմն է որակել այն պնդումները, թե ծայրահեղական բնույթի հանցագործությունների համար դատապարտված անձանց ազատ արձակումից հետո երկրում քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ են տեղի ունենում։