Խաղաղ բնակիչ է զոհվել Բելգորոդի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով

Բաժանորդագրվել

Վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի-Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբում:

«Գրայվորոնսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Սմորոդինո գյուղում անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք նետելու հետևանքով տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և տեղում մահացել: Ցավակցում ենք նրա հարազատներին ու մերձավորներին», – ասված է «Մաքս» հարթակի ալիքում տեղադրված օպերշտաբի հաղորդագրության մեջ։

Վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment