Համաշխարհային վառելիքային ճգնաժամն արդեն սկսվել է․ WSJ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տրանսազգային նավթային կորպորացիաների ղեկավարները համակարծիք են, որ համաշխարհային մասշտաբի վառելիքային ճգնաժամն արդեն իսկ սկսվել է՝ Հորմուզի նեղուցի ձգձգվող շրջափակման պատճառով։

Այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ նշելով, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է զսպել աճող խուճապը՝ հայտարարություններով, թե նավթի շուկայում առկա խափանումները ժամանակավոր բնույթ են կրում։

Սակայն Chevron Corporation-ի և ոլորտի այլ խոշոր ընկերությունների փորձագետները նախազգուշացնում են, որ նավթի ռազմավարական պաշարները գրեթե սպառված են, և առայժմ իրավիճակի բարելավման որևէ նշան չի երևում։

Շուկայի հոռետեսական տրամադրություններին նպաստել է Սաուդյան Արաբիայում նավթամուղի վրա վերջերս տեղի ունեցած հարվածը, որի հետևանքով համաշխարհային շուկայից օրական առնվազն 2,5 միլիոն բարել նավթ է դուրս մնացել։

Փորձագետներն արձանագրում են, որ Իրանի հետ հակամարտության կարգավորման որևէ շոշափելի հեռանկար չկա, մինչդեռ այն անշեղորեն տարածվում է ողջ Մերձավոր Արևելքում։

Այս կապակցությամբ մասնագետները կանխատեսում են, որ համաշխարհային նավթային շուկայում իրավիճակը կարող է աղետալի դառնալ, երբ Պարսից ծոցի երկրներում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

Leave a comment