2026 թվականի օգոստոսին Հայաստան այցելել է 227,026 զբոսաշրջիկ. Զբոսաշրջության կոմիտե

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ՖԲ գրառումը.

Ներկայացնում ենք 2026 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2026 թվականի օգոստոսին Հայաստան այցելել է 227,026 զբոսաշրջիկ։

2026 թվականի հունվար – օգոստոսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,467,333

2026 թ․ հունվար – օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։

Ներկայացված են նաև 2026 թ․ հունվար – օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment