Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասն ասոցացվի խաղաղության հետ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»,- ընդգծել է Հաքան Ֆիդանը։