Հայաստանի շախմատի հավաքականները կմասնակցեն Սամարղանդում մեկնարկող Համաշխարհային օլիմպիադային

Սեպտեմբերի 16-ից 27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կանցկացվի շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան


ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 16-ից 27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կանցկացվի շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան:


Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։


Նշվում է, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:


Նշվում է նաև, որ կանանց հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:


Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 208 երկրների շարքում վարկանիշով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 191 երկրների շարքում՝ 16-րդ տեղը:


Leave a comment