«Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ Գանձասարը հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգություն է». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է.

«Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում:

Իմ պահանջը պարզ է․ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ Գանձասարը հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգություն է, և արձագանքեն դրա ինքնության խեղաթյուրմանը։

Ես նաև կարծում եմ, որ Ադրբեջանը նման քայլերով ոչ միայն պատմությունն է վերաշարադրում, այլ ստեղծում է իր հետագա քաղաքական պահանջների համար անհրաժեշտ հիմքը։

Այդ պատճառով Հայաստանը պետք է ոչ միայն արձագանքի դիվանագիտական հարթակներում, այլև ամրապնդի սեփական անվտանգությունը, բանակը և պաշտպանունակությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment