Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, կրիտիկական ենթակառուցվածքներին և լոգիստիկ կենտրոններին, եթե գործընկերները կարողանան ապահովել Մոսկվայի կողմից նույնպիսի պարտավորությունների ստանձնումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նման պայմանավորվածությունը պետք է լինի երկարաժամկետ և հուսալի։
Կրիտիկական ենթակառուցվածքների շուրջ լարվածության թուլացումը կարող է դառնալ խաղաղության հաստատման առաջին քայլը»,-հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը՝ նշելով, որ Կիևը գործընկերներից ակնկալում է կոնկրետ առաջարկներ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին։