Գեղարքունիքում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վարորդներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում, բախվել էին Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Nissan» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տիգրան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 անձ տեղափոխվել էր հիվանդանոց, նրանցից 27-ամյա Տիգրան Ղ․-ն, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է։ Կայքի տեղեկություններով` մահացած Տիգրան Ղ․-ն սեպտեմբերի 1–ին զավակ էր ունեցել։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Leave a comment