https://arm.sputniknews.ru/20260915/rdn-hajastanic-gjumru-razmabazan-durs-berelu-dimumner-chi-stacel-pvokhartgvortsnakharar-106847003.html
ՌԴ–ն Հայաստանից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել. փոխարտգործնախարար
ՌԴ–ն Հայաստանից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել. փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
ՌԴ ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն Մոսկվան դրան իրական այլընտրանք առայժմ չի տեսնում: 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T08:50+0400
2026-09-15T08:50+0400
2026-09-15T08:57+0400
գյումրու 102–րդ ռազմաբազա
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
միխայիլ գալուզին
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266623_0:84:1600:984_1920x0_80_0_0_57ea8b204d22461f2ecea19623a29220.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր։ Այս մասին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։Գալուզինը նշել է, որ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն դրան իրական այլընտրանք Մոսկվան առայժմ չի տեսնում։«Շատերը լիովին արդարացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այդպիսին այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, չի նկատվում։ Անկեղծ ասած` դժվար է պատկերացնել այդ դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորների՝ թեկուզ միայն Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համագործակցության շարունակությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակներում։ՀՀ ԶՈւ-ն պատրա՞ստ է այդ բեռը վերցնել․ պատգամավորը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասինԱվելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը։ Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի ինքը՝ Մոսկվան։Նշենք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության թեման ներառվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266623_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c12e3564941e2a848557f152202ed051.jpg.webp
գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, միխայիլ գալուզին, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, միխայիլ գալուզին, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ՌԴ ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն Մոսկվան դրան իրական այլընտրանք առայժմ չի տեսնում:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր։ Այս մասին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ հայկական կողմից դիմումներ չենք ստացել։ Նախկինի պես ելնում ենք նրանից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարրն է»,- ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։
Գալուզինը նշել է, որ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն դրան իրական այլընտրանք Մոսկվան առայժմ չի տեսնում։
«Շատերը լիովին արդարացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այդպիսին այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, չի նկատվում։ Անկեղծ ասած` դժվար է պատկերացնել այդ դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորների՝ թեկուզ միայն Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։
Նշենք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության թեման ներառվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։