«ՀԱՊԿ հետ հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք, դրանք վերաբերում են Ջերմուկի, Վարդենիսի հետ կապված»,- ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա դիմելով ՔՊ-ին՝ ասաց, որ եթե այլընտրանք կա ՀԱՊԿ-ին, թող ներկայացնեն։
Նա նաև նշեց. «Ազգային շահերից խոսեուց՝ համազգային տերմինը մի հանեք կառավարության անդամի երդումի տեքստից, ազգ, ժողովուրդ, ժողովրդի հանդեպ պարտավորությունները մի հանեք, բազային մեսիջ է կառավարության ղեկավարին, որ իր ժողովրդին պետք է պարտական լինի ու ծառայի»։
ԱԺ-ն քննարկում «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Կարապետյանն ասաց, որ դեմ են քվեարկելու։