Օրենքը փոխելու մասին Ավինյանի հայտարարությունն աբսուրդ եմ համարում. Գրիգորյան

https://arm.sputniknews.ru/20260914/orenqy-pvokhelu-masin-avinjani-hajtararutjunn-absurd-em-hamarum-grigvorjan-106832711.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106833437_422:0:1862:1080_1920x0_80_0_0_44a97bd515571dc8e3373453e2b64cca.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

համատիրություն, շենք, բազմաբնակարան շենք, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, երևան, видео

համատիրություն, շենք, բազմաբնակարան շենք, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, երևան, видео

Բաժանորդագրվել

«Համատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է համատիրությունների աշխատանքի մասին Երևանի քաղաքապետի արտահայտած դժգոհությունն ու օրենքի փոփոխությամբ հարցը լուծելու հայտարարությունը։

Գործող օրենքը չկատարելով, նոր օրենքի մասին խոսելը լավ տեղ չի տանում. Sputnik Արմենիայի «Հեռանկար» հաղորդաշարի եթերում ասել է «Համատիրությունների զարգացման ասոցիացիա» ՀԿ ղեկավար Արամ Գրիգորյանը` մեկնաբանելով Երևանի քաղաքապետի հայտարարությունը համատիրությունների մասին։

Ավինյանն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել համատիրությունների ղեկավարների աշխատանքից և հայտարարել, որ պետք է փոխել «Համատիրության մասին» օրենքը, որպեսզի քաղաքապետարանը կարողանա վերահսկել համատիրությունների աշխատանքը։

«Համատիրությունների ստեղծումը ազատեց քաղաքապետարանին ու համայնքային իշխանություններին հոգսերից։ Իսկ եթե մենք մոդելը ճիշտ կիրառեինք, դա կբերեր շենքերի արդիականացման, ավելի ճիշտ կառավարման և շենքերում ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման»,– ասել է Արամ Գրիգորյանը։

Ըստ նրա՝ օրենքը փոխելու փոխարեն հարկավոր է նախ ուսումնասիրել գործող օրենքը, իրականացներ վերլուծություն, բացահայտել թերություններն ու դրանց իրական պատճառները։

«Երևանի քաղաքապետը և քաղաքապետարանը խառնում են համատիրությունները և բազմաբնակարան շենքերը։ Բազմաբնակարան շենքերում համայնքի ղեկավարի, տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետի վրա դրված է վերահսկողության պարտավորություն։ Իսկ համատիրությունները կառավարման մարմին են և որևէ կապ չունեն Երևանի քաղաքապետի կամ քաղաքապետարանի հետ։ Դրանք սեփականատերերի կողմից հիմնադրված կառավարման մարմիններ են և հաշվետու ու պատասխանատու են սեփականատերերին։ Եթե մենք խառնելու ենք համատիրությունն ու բազմաբնակարան շենքը, մենք կգնանք սխալ ուղղությամբ և տեղ չենք հասնի»,– նշել է Գրիգորյանը։

Համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման հիմնական խնդիրը «Համատիրությունների զարգացման ասոցիացիայի» նախագահը համարում է վճարումների չափազանց ցածր մակարդակը։

Պաշտոնական տվյալներով` Երևանում այսօր կա մոտ 5100 բազմաբնակարան շենք, որոնցից 4594-ը կառավարում են 301 համատիրություններ։ 157 շենքի կառավարումն իրականացվում է 149 լիազորագրային կառավարիչների կողմից, 3 շենքերինը՝ 2 հավատարմագրային կառավարչի, իսկ 336 շենքեր կառավարում են վարչական շրջանների ղեկավարները:

«Համատիրությունների զարգացման ասոցիացիա» ՀԿ ղեկավար Արամ Գրիգորյանի հետ զրույցի այլ մանրամասները` տեսանյութում։

Leave a comment