Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.09.2026 | 15:51

Ադրբեջանում տարվող հակահայկական քարոզչությունը, հայկական պատմամշակութային ու հոգևոր արժեքների թիրախավորումը, ինչպես նաև դրանց նկատմամբ ՀՀ իշխանությունների արձագանքի բացակայությունը պատահականություն չեն, այլ նպատակադրված քաղաքականության հետևանք։ Նման տեսակետ է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցության Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Բաքվից հնչող վերջին հայտարարություններին և տարածաշրջանային զարգացումներին։

«Սա առաջին հերթին հարված է մեր ինքնությանը, մեր պատմությանը և մշակույթին։ Փորձ էր արվում ծաղրի միջոցով ներկայացնել Հայաստանի պատմությունը։ Այն եկեղեցիները, որոնք դարեր շարունակ պատկանել են հայ ժողովրդին, փորձ է արվում ներկայացնել իբրև այլ ազգի պատկանող»,- ընդգծեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանի իշխանություններն արժանի հակադարձում չեն տալիս Բաքվի քարոզչական հարձակումներին, Դավթյանը դա պայմանավորեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած քաղաքական գծով։

«Իշխանությունն այնքան է մեծացրել խաղաղության օրակարգի շուրջ սպասումները, որ այլևս չի կարողանում դրա տակից դուրս գալ։ Պաշտոնական Երևանի լռությունը վկայում է կա՛մ Բաքվի նկատմամբ ունեցած վախերի, կա՛մ նախկինում տրված խոստումները դրժելու անկարողության մասին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment