Իրանը հրապարակել է Հորմուզի նեղուցով անցնելու արգելքի տակ գտնվող նավերի ցուցակը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Պարսից ծոցի նավագնացության վարչությունը (PGSA) հրապարակել է Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտած 77 նավերի ցուցակը։ Այժմ այդ նավերին սպառնում են պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչև նավերի բռնագրավում, եթե դրանք կրկին փորձեն անցնել այդ տարածքով։

«Հորմուզի նեղուցում իրանական նավագնացության կանոնակարգերը խախտող նավերի համար հետագա անցումների հարցում կսահմանվեն սահմանափակումներ, այդ թվում՝ տուգանքներ, կալանք կամ բռնագրավում», – հայտնել է գերատեսչությունը։

Թեհրանը նաև կոչ է արել Պարսից ծոցի տարածաշրջանում բեռներ փոխադրող բոլոր բեռնատերերին ծանոթանալ ցուցակին՝ հետագայում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

PGSA-ն նախազգուշացրել է, որ ցուցակում ընդգրկված նավերի հետ համագործակցող ցանկացած այլ նավ, օրինակ՝ նավից նավ բեռի փոխանցման կամ բեռների վերաբեռնման միջոցով, նույնպես կներառվի այդ ցուցակում։

Leave a comment