Վերջին 5 օրերին Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Տաք օդի ներթափանցումը իր պիկին կհասնի սեպտեմբերի 15-ին, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում և Վայց ձորի նախալեռներում կհասնի +33․․․+34, առանձին հատվածներում նույնիսկ +35 աստիճանի։
Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով։ Սեպտեմբերի 17-19-ին օդի ջերմաստիճանը ոչ էական, մոտ 2-4 աստիճանով կնվազի։
Սեպտեմբերի 14-17-ին երեկոյան և գիշերը ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ սպասվում են հիմնականում Շիրակում, Լոռիում և Տավուշում, իսկ սեպտեմբերի 18-19-ին նաև կենտրոնական շրջաններում։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով՝ սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: