Ալիևն ու նրա կատարածուները էլ ի՞նչ պետք է անեն, որ Հայաստանի իշխանություններից գոնե քաղաքական արձագանք հնչի. Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ՖԲ գրառումը

Այս իշխանությունների ծուռվիզ, ծնկաչոք արտաքին քաղաքականության ամենաթարմ օրինակը Հաջիևի կողմից Գանձասարում կազմակերպած ստորացուցիչ շոուն էր, երբ հայկական ժառանգության սրտում նա բացահայտ ծաղրում էր հայկական պատմությունն ու մշակույթը՝ դրանք ներկայացնելով որպես հորինվածք ու կեղծիք:

Ես արդեն չեմ պատկերացնում՝ Ալիևն ու նրա կատարածուները էլ ի՞նչ պետք է անեն, որ Հայաստանի իշխանություններից գոնե քաղաքական արձագանք հնչի, իրենց լեզվով ասած՝ մի հատ «պու» անեն:

Ասում ես՝ բարձրաձայնե՛ք Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման մասին՝ ասում են՝ լռեք, գործընթացին կվնասեք։ Ասում ես՝ պահանջեք հայ գերիների վերադարձը՝ էլի նույն պատասխանը։ Ասում ես՝ բա Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական ուժերը ե՞րբ են դուրս գալու՝ կրկին լռություն ու «գործընթացին չվնասելու» նույն արդարացումը։ Ասում ես՝ գոնե ամեն պահանջի մի համաձայնեք, թող այս անվերջ զիջումների դիմաց մի անգամ էլ դիմացինը որևէ իրական քայլ անի՝ դարձյալ նույն պատմությունը։

Եվ այս շարքը կարելի է երկար շարունակել՝ Սահմանադրությունից մինչև ազգային ու պետական շահերին վերաբերող ամենանվաստացուցիչ պահանջները։

Սա է այս իշխանության արտաքին քաղաքականության ամբողջ «փիլիսոփայությունը»՝ ներսում բարձր խոսել ինքնիշխանությունից, պետականությունից ու «աննախադեպ ձեռքբերումներից», իսկ դրսում հերթով հարմարվել թուրք-ադրբեջանական նվաստացումներին ու պահանջներին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment