Դոնալդ Թրամփը հայտարարել է իռլանդական վիսկիի մաքսատուրքերի վերացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրլանդիայում անցկացվող Irish Open գոլֆի մրցաշարի փակման արարողության ժամանակ հայտարարել է իռլանդական վիսկիի ներմուծման մաքսատուրքերը չեղարկելու մտադրության մասին:  

Հաղթողի մրցանակաբաշխության ընթացքում ԱՄՆ ղեկավարը նշել է, որ այդ հարցով իրեն դիմել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Իրլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինը և մրցաշարին մասնակցող գոլֆիստները։

«Բոլորն ինձ խնդրում էին, որ անեմ դա։ Եվ եu ասացի․ «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ես պատրաստվում եմ հանել մաքսատուրքերը իռլանդական վիսկիից»»,- հայտարարել է Թրամփը։

Իռլանդական վիսկին ներկայումս ենթակա էր ԱՄՆ-ի կողմից Եվրոպական Միության ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքին, որն ավելի վաղ՝ հուլիսին, 15%-ից իջեցվել էր 10%-ի: Դեռևս գարնանը ԱՄՆ նախագահը հայտարարել էր Մեծ Բրիտանիայից ներմուծվող վիսկիի, այդ թվում՝ շոտլանդական սկոչի և Հյուսիսային Իրլանդիայում արտադրվող ալկոհոլի տուրքերի չեղարկման մասին:  

Իռլանդական վիսկիի ասոցիացիան (IWA) ողջունել է Թրամփի հայտարարությունը՝ նշելով, որ տուրքերի վերացումը կօգնի նաև ամերիկյան ընկերություններին, որոնք զբաղվում են իռլանդական արտադրանքի իրացմամբ։  

Թե կոնկրետ երբ որոշումը պաշտոնապես ուժի մեջ կմտնի, դեռևս չի հստակեցվում:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment