Դադիվանքում և Գանձասարի վանքում չկա որևէ ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ․ Համլետ Պետրոսյան

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Դադիվանքում և Գանձասարի վանքում չկա որևէ «աղվանական», ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները: Դադիվանքում և Գանձասարի վանքում 12-17-րդ դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ:

Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլան ՝ Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցողը և նրա հետնորդները, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, հայ էին: Նրանք խոսում և գրում էին հայերեն և միայն հայերեն: Այն, ինչ անում է Հիքմեթ Հաջիևը ի տես եվրոպացի դիվանագետների, սովորական աճպարարություն է, սուտ ու կեղծիք:

Այն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, մշակութային ժառանգությունն այն ստեղծողներից և նրանց սերունդներից ուժով ու խորամանկությամբ խլելու ակտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment