Նախորդ շաբաթ Ռուսաստանը տեղեկատվական դաշտ նետեց ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը:
Փորձագետները թեև տարբեր վարկածներ ունեն, թե որն էր այդ թեմայի ակտիվացման ռուսական դրդապատճառը, սակայն կարծում են՝ Փաշինյանի արձագանքով Մոսկվան այս հարցով դիվանագիտական պարտություն կրեց:
Իրականում, ըստ փորձագետների, սա Հայաստանի համար գուցե լավ առիթ է ռազմաբազայից իրոք հրաժարվելու: 31 տարի առաջ մեր անվտանգության երաշխավորման պայմանագրային պարտավորությամբ Հայաստան մուտք գործած կառույցը դեռ 2022-ի սահմանային դեպքերից հետո է ապացուցել իր անկարողությունը:
Փորձագետը մասնավորապես հիշեցնում է Ներքին Հանդի, Ջերմուկի ու Վարդենիսի դեպքերը, երբ ռուս զինվորականները հեռացել էին մինչև ադրբեջանցիների հարձակումը՝ մեր սահմանը թողնելով անպաշտպան:
Նույնը տեղի կունենա Թուրքիայի սահմանից վտանգի դեպքում, չեն կասկածում մասնագետները, հիշեցնում են՝ Ռուսաստանն այժմ իր տարածքում շատ բաներ չի կարող պաշտպանել, ուր մնաց՝ հեռավոր Հայաստանում Թուրքիայից պաշտպանի:
Թեմայի շուրջ զարգացումների ու իրավական գործընթացների մասին Մերի Խաչատրյանն է պատմում։
Դիտումների քանակ5