Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը:
10 երկրի 16 թիմի ավելի քան 90 հեծանվորդ 4 օր շարունակ Հայաստանի ճանապարհներին պայքարում էր գլխավոր մրցանակի համար:
Գավառից Մեծ Մասրիկ, Կիրանցից Ստեփանավան, Մարտունիից Դիլիջան: Մրցաշարի եզրափակիչ փուլն անցկացվել է Երևանում, որին հաջորդել է պարգևատրման արարողությունը:
Ելույթ ունենալով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցաշարը Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ևս մեկ պերճախոս վկայություն է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան
Դիտումների քանակ5