Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերաց տոնը։ Էջմիածնի մայր տաճարում պատարագ է մատուցում Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Պատարագից առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարևոր տոն է, քանի որ խաչը վերադարձվեց. «Խաչի վերադարձի տոնն է, մեր ամեն ինչը Աստծով ու խաչով է։ Շնորհավորում եմ բոլոր հավատացյալներին»։
Նա նաև մաղթեց, որ բոլորը առաջնորդվեն կրոնական ու քրիստոնեական արժեքներով ու ազգային արժեհամակարգով։
Լուսանկարն՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)