Բաքուն այսօր էլ օգտագործում է ՀՀ–ում բարենպաստ դիրք դուրս գալու հանգամանքը. Աբրահամյան

https://arm.sputniknews.ru/20260913/baqun-ajsor-el-ogtagvortsum-e-hhum-barenpast-dirq-durs-galu-hangamanqy-abrahamjan–106790095.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48423019_81:0:1374:970_1920x0_80_0_0_b07681d6be23a9f435f967770d311dd2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջերմուկ, տիգրան աբրահամյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան

ջերմուկ, տիգրան աբրահամյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան

Բաժանորդագրվել

Նշենք, որ 4 տարի առաջ այսօր` Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով հայկական կողմքը 224 զոհ ունեցավ։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն այսօր էլ շարունակում է օգտագործել ՀՀ տարածքներում բարենպաստ դիրքեր դուրս գալու հանգամանքը` ճնշելու միջոցով։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ 4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց հսկայական տարածքներ, իսկ այդ գործողության հետևանքով հայկական կողմը 224 զոհ ունեցավ:

«Ադրբեջանն այս պահին էլ շարունակում է օգտագործել իր՝ ՀՀ տարածքներում բարենպաստ դիրքեր դուրս գալու, ռազմավարական կարևորություն ունեցող դիրքերում գտնվելու հանգամանքը՝ ճնշում գործադրելով և իրավիճակ թելադրելով բանակցային գործընթացում: Թեև ՀՀ գործող իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումն ու դրա բերած դառը հետևանքները, դրանից պատկերը չի փոխվում»,– գրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022թ-ի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում էր ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ:

ՀՀ–ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում մահացել էին նաև կին զինծառայողներ և ազատամարտիկներ` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և Գայանե Աբգարյանը։ Նրանք մարտական գործողությունների ընթացքում (հիմնականում Ջերմուկի և Վարդենիսի ուղղություններով) ցուցաբերել են բացառիկ խիզախություն`դիմադրելով հակառակորդի գերազանցող ուժերին։

Կանանց հանդեպ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները դաժան վերաբերմունք էր ցուցաբերվել, նրանցից մեկին արդեն մահացած ժամանակ նաև խոշտանգել էին ու դրա վերաբերյալ լուսանկարները համացանցում տարածել։

Leave a comment