Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի: Այդ մասին հայտնում է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում:


«Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:


Հիշեցնենք՝ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:


Դիտումների քանակ5

Leave a comment