Սպանություն Գյումրիում. պատճառը ավտոմեքենա կայանելու տեղն էր

Բաժանորդագրվել

Ոստիկանները ձերբակալել են երկու անձի դանակահարած տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել հարևանների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ, հայտնում են ՆԳՆ-ից։

«Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 26-ամյա և57-ամյա Գյումրի քաղաքի երկու բնակիչ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի ընթացքում 64-ամյա հարևանը դանակով հարվածներ է հասցրել 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։

Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները 64-ամյա տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։

Leave a comment