Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը։
«Բերդ» թերթը գրում է. «Արցախցիներիս ցավալի կորուստների շարքը, ցավոք, շարունակվում է։
«Ռուս-ուկրաինական պատերազմը խլում է նաև մեր հայրենակիցների կյանքերը՝ մարդկանց, որոնք տարիներ շարունակ ճակատագրի բերումով ապրել են Ուկրաինայում կամ Ռուսաստանի Դաշնությունում։ Արցախի բռնի տեղահանությունից հետո պատերազմի զոհերի շարքում հայտնվեցին նաև մեր բազմաթիվ արցախցիները։
Այսօր խոր ցավով տեղեկացանք մեր համերկրացի՝ ասկերանցի Լիանա Գրիգորյանի միակ զավակի՝ Գրիգորի Գալստյանի ողբերգական մահվան մասին։
Գրիգորիի ընտանիքը բնակվում էր Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում։ Նրա հայրը՝ Գալուստ Գալստյանը, Մարտունու շրջանի Ննգի գյուղից էր»։