Քաղաքականություն
14.11.2026 | 10:10
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 14-ի նիստում հերթական համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին։
ԿԸՀ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
2026 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։